2018 եւ 2019 թվականների գրականության Նոբելյան մրցանակը որոշեցին հանձնել միաժամանակ

Armenpress 17:43, 5 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այս տարվա աշնանը գրականության Նոբելյան մրցանակը կշնորհի միանգամից 2018 եւ 2019 թվականների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Նոբելի հիմնադրամի հայտարարության մեջ, որը տարածվել Է մարտի 5-ին: «Գրականության Նոբելյան մրցանակը վերստին շնորհվելու Է, 2018 եւ 2019 թվականների դափնեկիրներին կհայտարարեն այս աշնանը»,-նշվում Է հայտարարության մեջ: Անցած տարվա ընթացքում Նոբելի հիմնադրամը եւ Շվեդիայի ակադեմիան «սերտ երկխոսություն Էին վարում այդ մրցանակի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ եւ հավանություն են տվել մրցանակի շնորհման գործընթացի մի շարք կարեւոր փոփոխությունների»: Մասնավորապես, մրցանակի թեկնածուների ընտրությանն այժմ մասնակցելու Է հինգ անկախ փորձագետ, որոնք Շվեդիայի ակադեմիայի անդամներ չեն: Նաեւ ընտրվել են ակադեմիայի մի քանի նոր անդամներ: Բացի այդ, Շվեդիայի ակադեմիայի անդամների թվում չկան այն մարդիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում Է տարվում, ինչպես նաեւ «Նոբելյան կոմիտեում այժմ չկան անցյալ տարվա իրադարձությունների հետ կապված անձինք»:

Բացի այդ, ներկայում Շվեդիայի ակադեմիայում ուսումնասիրում են անդամության ժամանակավոր սահմանափակումների կիրառման հնարավորությունը եւ պլանավորում են ավելի մեծ թափանցիկություն ապահովել ֆինանսական հարցերում: «Ընդհանուր առմամբ վերջին մեկ տարվա ընթացքում Շվեդիայի ակադեմիան ձեռնարկել Է կարեւոր քայլեր, որպեսզի հաղթահարի 2017 թվականի վերջին ծագած խնդիրները, դեռ ավելին Էլ պլանավորված Է»,-ընդգծվում Է հայտարարության մեջ: Անցյալ տարվա մայիսին Շվեդիայի ակադեմիան հայտարարեց 2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ չշնորհելու եւ դրա հանձնումը 2019 թվականին տեղափոխելու որոշման մասին: Պատճառը խոշոր սկանդալն Էր՝ կապված լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոյի հետ, որը Շվեդիայի վճռաբեկ դատարանի առջեւ կանգնեց սեռական բնույթի հանցագործությունների գործով: Առնոն երկար տարիներ ի վեր ակտիվ մասնակցություն ուներ Գրականության նոբելյան կոմիտեի գործունեությանը: Մրցանակի չափը կազմում Է 8 մլն շվեդական կրոն (մոտավորապես 1 մլն դոլար), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am