Հայտարարվել են Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող մասնագետները

Armenpress 13:07, 4 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող աշխատակիցը ծրագրային ապահովման մշակման բնագավառի մասնագետն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Thinknum-ի փորձագետները:Երկրորդ տեղում ինժեների թափուր պաշտոնն Է: Ապարատային ապահովման մասնագետները երկար տարիներ ամենապահանջվածն են եղել Apple-ի համար, բայց 2019 թվականին նրանց գերազանցել են ծրագրավորողները: Դա կապված Է այն բանի հետ, որ Քուփերթինոյից ընկերությունը ավելի շատ ուշադրություն Է հատկացնում ֆիրմային ծառայությունների ստեղծմանն ու բարելավմանը:Թափուր պաշտոնների թոփում նաեւ մենեջերներն ու վաճառողներն են մանրածախ խանութների համար: Դրանց մեջ են նաեւ դիզայներները: Նոր ծրագրավորողների մի մասին պլանավորվում Է ներգրավել iOS 13-ի ստեղծմանը: Նաեւ ընկերությունն զբաղվում Է Siri Shortcuts-ի նման ֆիրմային ծառայությունների կատարելագործմամբ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am