1000х90.jpg (78 KB)

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է գրանցվել

Armenpress 17:00, 3 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ Սեյսմոլոգիական ծառայության  հանրապետական կենտրոնը։

«Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 13։11-ին Լենքորանի կայանից 22 կիլոմետր հարավ-արևելք»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել են սեյսմոլոգիական կենտրոնից։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 25 կմ խորության վրա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am