1000х90.jpg (78 KB)

Լուկաշենկոն հայտարարել Է, որ մեծ հույսեր չի տածում ԵԱՏՄ-ի նկատմամբ

Armenpress 16:49, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ մեծ հույսեր չի կապում Եվրասիական տնտեսական միության հետ, որն ավելի ու ավելի շատ Է քաղաքականացվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անկեղծ ասած, մեծ հույսեր չեմ փայփայում մեր Եվրասիական տնտեսական միության առումով: Չափազանց շատ են լարվածությունները, չափազանց շատ են տարաձայնությունները եւ, որ, հավանաբար, բնավ ընդունելի չԷ, ԵԱՏՄ-ն սկսում Է ավելի ու ավելի շատ քաղաքականացվել»,-ասել Է Լուկաշենկոն մարտի 1-ին Մինսկում հասարակայնության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:

Նրա խոսքով՝ այժմ ԵԱՏՄ-ում «հսկայական քանակությամբ բացառումներ են գործում առեւտրում, կան տարաձայնություններ»: «Ցավալի Է, որ մենք հաճախ որոշումներ ենք ընդունում, բայց դրանք չենք կատարում: Իսկ եթե ներկայացնում Էլ ենք այս կամ այն խնդրի լուծման ինչ-որ խելամիտ առաջարկություն, ապա, մինչ կընդունենք, այն աստիճան ենք բովանդակազրկում այդ որոշումը, որ այն ոչ մի նշանակություն չի ունենում»,-ասել Է Լուկաշենկոն: Նա նաեւ նշել Է, որ «չափազանց շատ Է ազգային Էգոիզմը»:

Բելառուսի նախագահը հավելել Է, որ առանձնապես «ինչ-որ բեկման» հույս չի տածում նույնիսկ այդ միությունում Մինսկի նախագահության դեպքում, քանի որ «այնտեղ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»: Սակայն Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկը ջանալու Է առաջ մղել «ավելի խորը ինտեգրացումը», բայց, միեւնույն ժամանակ, հանրապետությունը հույսը պետք Է դնի սեփական ուժերի վրա: ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am