Մարտի 1-ը ցավ է բոլորիս համար. «Բարգավաճ Հայաստանը» հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

Armenpress 15:44, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում  կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Մարտի 1-ը ցավ է բոլորիս համար, որ նման դժբախտություն է պատահել, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար:  «Բոլորիս համար դա ցավի և վշտի օր է:  Բոլորը հիշում են և իրենց հարգանքի տուրքը մատուցում զոհերի հիշատակին, որպեսզի այդպիսի օրեր այլևս չկրկնվեն»,- ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանը  դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակից անցկացվելիք երթին, թե ոչ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am