Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

Armenpress 12:51, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը: Հանձնաժողովը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը։

Հանձնաժողովի կազմում են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (փոխնախագահ), Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am