ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Նաիրա Զոհրաբյանի նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին նախագծին

Armenpress 15:30, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ նախնական կալանքի մեկ օրը որպես մեկ ու կես հաշվելու մասին նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ հանձնաժողովի փետրվարի 28-ի  նիստում։

Զոհրաբյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ստացավ  5 կողմ, 9 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագիծը նորից շրջանառության մեջ դնելն իմաստ չունի: «Կառավարության կոնցեպտուալ քաղաքականությունն այս նախագծի վերաբերյալ պարզ է: Ես ասում էի, որ կարող եմ գալ կոնսենսուսի, մասնավորապես, այն առումով, որ այն չտարածվի ապագայի վրա: Ցավոք, կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն»,-ասաց Զոհրաբյանը:

Կառավարությունն այս նախաձեռնությանը բացասական եզրակացություն էր տվել փետրվարի 15-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am