Թբիլիսիում կողոպտել են Liberty bank-ը

Armenpress 14:23, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Կազբեգի պողոտայում զինված մարդիկ ավազակային հարձակում են գործել Liberty bank-ի մասնաճյուղի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2 հեռուստաաալիքը:

Թե որքան գումար Է հափշտակվել, ստույգ հայտնի չԷ: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բանկի աշխատակիցները ձեռնպահ են մնում զանգվածային լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելուց: Ոստիկանությունն արդեն հարցաքննել Է նրանց:

Հարուցվել Է քրեական գործ «կողոպուտ» եւ «հրազենի հակաօրինական ձեռքբերում, պահում եւ կրում» հոդվածներով: Կողոպտիչներին սպառնում Է 2-ից մինչեւ 7 տարվա ազատազրկում, հաղորդել Է «Sputnik Վրաստան»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am