Առնվազն 17 մարդ է տուժել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից. Tasnim

Armenpress 16:32, 27 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 17 մարդ Է տուժել երկրաշարժի հետեւանքով, որը փետրվարի 27-ի առավոտյան տեղի Է ունեցել Իրանի արեւմուտքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իլամի նահանգի Աբդանան քաղաքի իշխանություններին:

Գործակալության տվյալներով՝ 4,7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է տեղական ժամանակով ժամը 9:12-ին: Նշվում Է, որ բնակելի շենքերն աննշան վնասվածքներ են ստացել:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ճշտել Է, որ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Իրանի Խորեմաբադ քաղաքից (Լուրեստանի նահանգ) 62 կիլոմետր հարավ-արեւմուտք եւ Իրանի Բասրա քաղաքից 300 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Տարերքի օջախը 56 կիլոմետր խորության վրա Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am