ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Armenpress 14:50, 26 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախագահները քննարկել են 2019-ի ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի» 8-րդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:

Հեռախոսազրույցի ավարտին Վլադիմիր Պուտինը  Էրդողանին շնորհավորել է  ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am