1000х90.jpg (78 KB)

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Armenpress 18:29, 25 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նախորդ օրերին մշտական հանձնաժողովներում օրենսդրական նախագծերի քննարկման արդյունքները, ներկայացրել է նստաշրջանի առաջին նիստին պատրաստ օրինագծերի ցանկը և գլխադասային հանձնաժողովների ղեկավարներից ստացել համապատասխան պարզաբանումներ:

Առաջիկա նիստում նախատեսվում է նաև ընդգրկել «Տեղեկություններ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ. գործունեությանմասին» հարցը, որը խորհրդարանին կներկայացնի կառույցի նախագահ Բորիս Առուշանյանը:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի փոխանցմամբ՝ ԱԺ 9-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11:00-ին: Աժ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am