1000х90.jpg (78 KB)

Յունկերը եւ Մեյը անհրաժեշտ են համարել Brexit-ի շուրջ գործարքի հասնել մինչեւ ԵՄ-ի մարտյան գագաթնաժողովը

Armenpress 17:37, 25 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Շարմ Էշ Շեյխում կայացած հանդիպման արդյունքներով պայմանավորվել են մինչեւ ԵՄ-ի մարտի 21-22-ի գագաթնաժողովը հանրակցության կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնության հասնելու անհրաժեշտության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Մինա Անդրեեւան: «Նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ Է այդ աշխատանքն ավարտել մինչեւ ԵՄ-ի մարտյան գագաթնաժողովը»,-ասել Է նա:

Անդրեեւայի խոսքով՝ Յունկերը եւ Մեյը նշել են, որ կողմերն առաջընթացի են հասել Brexit-ի գործարքի շուրջ: «Այսօր ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն Բրյուսելում կընդունի վարչապետի Մեյի թիմին, որպեսզի շարունակեն աշխատանքը»,-հավելել Է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ամփոփելով Մեյի հետ կոնսուլտացիաների արդյունքները, սահմանափակվել Է ասելով, որ իրենք «անցկացրեցին լավ կառուցողական» հանդիպում: Ավելի հոռետեսորեն Է արտահայտվել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, որի խոսքով՝ «Բրյուսելը եւ Լոնդոնը լուսնոտի պես գնում են Brexit-ի՝ առանց համաձայնագրի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am