ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ

Armenpress 13:07, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին Երևան կժամանի հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ «Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երևան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Լին Մ. Թրեյսին երդվել էր ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am