Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել «Լեսթեր»-ը

Armenpress 12:56, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կարող է գլխավորել անգլիական «Լեսթեր» ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Mirror-ը: Բենիստը կարող է զբաղեցնել «Լեսթեր»-ի մարզչի պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: «Աղվեսների» ներկայիս մարզիչ Կլոդ Պյուելը կհեռանա ամռանը:

Բենիտեսն այժմ մարզում է «Նյուքասել Յունայթեդ»-ը և պայմանագիրն ակումբի հետ կնքվել է մինչև 2019 թվականը ամառ: Իսպանացի մասնագետը դեռևս չի հստակեցրել հետագա աշխարտանքը և պայմանագիրը ակումբի հետ:

Բենիստը «Նյութքասել Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում է 2016 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am