Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում թեկնածու է առաջադրել

Armenpress 11:36, 23 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քելի Քրաֆթի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուրախ եմ հայտնել, որ Քելի Նայթ Քրաֆթը՝ Կանադայում մեր գործող դեսպանը, առաջադրվում է Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի պաշտոնում: Քելին մեծ աշխատանք է տարել, ներկայացրել է մեր երկիրը, և ես չեմ կասկածում, որ մեր երկիրը ՄԱԿ-ում ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակում: Շնորհավորում ենք Քելիին և նրա ընտանիքին»,- «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Թրամփը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am