«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումին ներկայացված է 18 ներդրումային ծրագիր

Armenpress 11:24, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում փետրվարի 23-ին մեկնարկեց  «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվելու է Լոռու մարզի հնարավորությունների ու զարգացման տեսլականի մասին ֆիլմ:

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումին ներկայացվում է 18 ներդրումային ծրագիր: Միջոցառմանը ներկա են նախարարներ, մարզպետներ, դեսպաններ և այլ պետական այրեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am