Էկվադորում երկրաշարժի հետևանքով 3 անձ է տուժել

Armenpress 20:48, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք անձ վիրավորվել է Էկվադորում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Էկվադորի Ռիսկերի վերահսկողության և արտակարգ իրավիճակների  ազգային ծառայությունը:

Ծառայության տվյալներով՝ երկու հոգի տուժել է Մորոնա-Սանտյագո արվարձանում, մեկն էլ ՝ Կուենկա արվարձանում:

7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ երկրի արևելյան հատվածում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 152 կմ խորության վրա, ինչի մասին հայտել են ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից: Եվս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել Էկվադորի արևմուտքում: Էպիկենտրոնը գտնվել է Էկվադորի Դուրան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, իսկ օջախը՝ 82 կմ խորության վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am