Դեսպան Մկրտչյանը և Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարը նախանշել են հարաբերությունների զարգացման հետագա քայլերը

Armenpress 20:03, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի օրակարգի ձևավորման և բովանդակային թեմաների ընդգրկման հարցեր։

Առանձնակի ուշադրության են արժանացել երկրների ներքին համաչափ զարգացման հարցերը և այդ առումով անդրադարձ է կատարվել Լեհաստանի համապատասխան դրական փորձառությանը։

Երկուստեք արժևորվել են Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունների ներկա մակարդակը և նախանշվել հետագա քայլերն ու անելիքները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am