Վաշինգտոնում կայացել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի երդման արարողությունը

Armenpress 18:33, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վաշինգտոնում կայացել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Մ. Թրեյսիի երդման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ֆեյսբուքի էջից:

«Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում»,- նշված է ԱՄՆ դեսպանության էջում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am