Հայաստանի շախմատի կանանց թիմի կազմն աշխարհի առաջնությունում հայտնի է

Armenpress 17:48, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմը հանդես կգա Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, իսկ ընտրանու կազմում հանդես կգան` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը և  Սիրանուշ Ղուկասյան:

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Հայաստանի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am