Գիտնականները 38 տարի փնտրում Էին ու գտել են աշխարհի ամենամեծ մեղվին

Armenpress 17:44, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի եւ Հյուսիսային Ամերիկայի գիտնականներն Ինդոնեզիայում գտել են Ուոլեսի հսկայական մեղվին (Megachile pluto): Վերջին անգամ այս միջատներին տեսել են 38 տարի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը:

Չորս սանտիմետր երկարությամբ կենդանի Էգին գտել են գետնից երկու մետր բարձրությամբ ծառի վրա գտնվող մեծամրջյունների բնում:

«Սեփական աչքերով տեսնել, թե որքան մեծ ու գեղեցիկ Է նա, լսել նրա հսկայական թեւերի շրշյունը, երբ նա թռչում Էր իմ իմ գլխի մոտով,-դա պարզապես անհավատալի Է»,-ասում Է լուսանկարիչ Քլեյ Բոլթը, որն առաջինն Է լուսանկարել հսկային: 1859 թվականին նատուրալիստ Ալֆրեդ Ուոլեսն առաջին գիտնականն Է դարձել, որը նկարագրել Է հսկայական մեղվին: Megachile Pluto-ները համարվում են աշխարհի ամենախոշոր մեղուները: Դրանց մարմնի երկարությունը հասնում Է չորս սանտիմետրի, թեւերի բացվածքը գերազանցում Է վեց սանտիմետրը: Այդ մեղուները չեն ապրում պարսերով, ինչպես իրենց եվրոպացի ցեղակիցները: Հսկայական ծնոտների օգնությամբ նրանք հավաքում են խեժը եւ դրանից բույն պատրաստում մեծամրջյունների բներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am