Ճապոնական «Հայաբուսա-2» զոնդը հաջող վայրԷջք Է կատարել Ռյուգու աստղակերպի վրա

Armenpress 13:20, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական «Հայաբուսա-2» տիեզերական զոնդը փետրվարի 22-ին հաջող վայրԷջք Է կատարել Ռյուգու աստղակերպի վրա, որը գտնվում Է Երկրից 340 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA):

Ապարատը կարողացել Է իջնել նախօրք ընտրված՝ 6 մետր տրամագծով համեմատաբար հարթ տեղամասի վրա, որը գտնվում Է աստղակերպի հասարակածի մոտ: ՎայրԷջքից հետո «Հայաբուսա-2»-ը մետաղական գնդակ Է կրակել աստղակերպի մակերեւույթին եւ ապարների բարձրացած նմուշներն անմիջապես հավաքել հատուկ փոշեկուլով: Հողի եւ քարերի մասնիկները զետեղված են հերմետիկ կոնտեյների մեջ: Վեցնելով երկնային մարմնի հողի նմուշները՝ զոնդը մեկնել Է այնտեղից:

Ապարատն, ինչպես սպասվում Է, կվերադառնա աստղակերպի ուղեծիր:

Դա այնտեղ կգտնվի մինչեւ տարեվերջ: Ենթադրվում Է, որ «Հայաբուսա-2»-ը եւս երկու վայրԷջք կկատարի երկնային մարմնի վրա եւ կշարունակի դրա ապարների հավաքումը: Ռյուգու («Վիշապի պալատ») աստղակերպը գտնվում Է Երկրի եւ Մարսի միջեւ:

«Հայաբուսա-2»-ը դեպի աստղակերպ Է արձակվել 2014 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի Տանեգասիմա կղզու տիեզերակայանից: Գիտնականները հույս ունեն աստղակերպի վրա գտնել ապարներ, որոնք այնտեղ անձեռնմխելի են մնացել մեր Արեգակնային համակարգի սկզբնավորման ժամանակից: Ենթադրվում Է, որ շուրջ 600 կիլոգրամ քաշով զոնդը 2020 թվականին կվերադառնա Երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am