1000х90.jpg (78 KB)

SpaceX-ը ուղեծիր Է դուրս բերել PSN-6 կապի արբանյակը եւ Իսրայելի լուսնային ապարատը

Armenpress 11:23, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը տիեզերք Է դուրս բերել ինդոնեզական PSN-6 (Nusantara Satu) կապի արբանյակը եւ Իսրայելի SpaceIL ընկերության «Բերեշիտ» լուսնային տիեզերական ապարատը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SpaceX-ը: «(Երկրորդ աստիճանի ապարատի) հաջող անջատումը հաստատված Է: SpaceIL լուսնային մոդելն սկսել Է երկամսյա ճանապարհորդությունը դեպի Լուսին»,- ասված Է ընկերության Twitter-ում:

Falcon 9 տանող հրթիռն՝ ապարատներով, մեկնարկել Է փետրվարի 21-ին ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 20:45-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 22-ի 05:45-ին) Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակետից:

Անջատումից հետո հրթիռի առաջին աստիճանը, որը կատարում Է թափառքային բլոկի դեր, պլանավորված փափուկ վայրԷջք Է կատարել հեռակառավարվող հարթակի վրա՝ Ատլանտյան օվկիանոսում Ֆլորիդայի ափի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am