Գուայդոն ստորագրել է առաջին «նախագահական» հրամանագիրը

Armenpress 09:50, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուայդոն փետրվարի 21-ին հրապարակել Է իր թիվ 001 «նախագահական» հրամանագիրը՝ երկիր մարդասիրական օգնության տեղափոխումը թույլատրելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես՝ որպես բոլիվարյան ազգային զինված ուժերի գլխավոր հրամանատար, հաստատում եմ թույլտվությունը, որպեսզի մարդասիրական օգնությունը հասցվի Վենեսուելայի տարածք»,- ասված Է փաստաթղթի տեքստում, որը հրապարակված Է Գուայդոյի Twitter-ում:

Հումանիտար օգնության մատակարարումների սկիզբը պլանավորված Է փետրվարի 23-ին: Այդ նույն հրամանագրով Գուայդոն չեղյալ Է հայտարարել Մադուրոյի հրամանագիրը «եղբայրական երկրի՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հետ» ցամաքային սահմանը փակելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am