1000х90.jpg (78 KB)

Ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 16-ամյա պատանուն

Armenpress 21:58, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 16-ամյա Դավիթ Վ.-ն, որը 2018թ. հուլիսի 20-ից ՌԴ Սոչի քաղաքի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի (ավտոմեքենա փախցնելը) մեղադրանքով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am