Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Armenpress 21:52, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժինը փետրվարի 21-ին, ժամը 00.55-ին, հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.20-ին, տանը՝ գազի բալոնի արտահոսքի հետևանքով:  Նշանակվել են դատաբժշկական փորձագննություններ:

Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am