Օձունում 1 հա խոտածածկ տարածք և տնակ է այրվել

Armenpress 21:37, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 21-ին, ժամը 14:07-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի սկզբնամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:49-ին, մարվել՝ 15:26-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մասամբ այրվել է մոտ 6 քմ տնակը և մոտ 1 հա խոտածածկույթ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am