1000х90.jpg (78 KB)

ԵԽ-ն ընդունել է Թուրքիայի եվրաինտեգրման շուրջ բանակցությունները կասեցնելու առաջարկը

Armenpress 18:00, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ  եվրաինտեգրման շուրջ բարակությունները պաշտոնապես կասեցնելու վերաբերյալ առաջարկը:

Այս  մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու հարցը Թուրքիայի հարցերով  ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի առաջարկով դրվել էր քվեարկության:

Առաջարկը ընդունվել է 40 կողմ, 7 դեմ և 10 ձեռնպահ ձայներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am