Կոռուպցիոն հանցագործություններ տեղի ունենում են, սակայն ԱԱԾ-ն ակտիվորեն աշխատում է դրանց հայտնաբերման ուղղությամբ. Վանեցյան

Armenpress 17:49, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում, որ ներկայումս ևս երկրում կոռուպցիոն հանցագործություններ տեղի ունենում են:

«Չեմ հերքում, որ հիմա էլ կոռուպցիոն հանցագործություններ են կատարվում: ԱԱԾ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: Վերջին օրերին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է զինվորական կոմիսար և սննդամթերքի անվտանգության տեսչության բարձրաստիճան պաշտոնյա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վանեցյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

ԱԱԾ տնօրենը ընդգծեց, որ ծառայության կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս թույլ կողմեր չեն ունեցել:

«Չի եղել այնպիսի դեպք, որ մեր տվյալները չհաստատվեն: Ամեն ինչ, ինչ մենք հայտարարում ենք, 100 տոկոսով հաստատվում է: Կարող է թվալ, որ մենք դանդաղ ենք գործում եւ հասարակությունը ավելի շատ է տեղեկացված կոռուպցիոն հանցագործությունների մասին: Ուզում եմ հավաստիացնել՝ մենք ամեն ինչ տեսնում ենք, բայց մենք պետք է 100 տոկոսանոց ապացույցներ ունենանք եւ ըստ օրենքի գործենք», - ասաց Վանեցյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am