Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Armenpress 17:13, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,  Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում, նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկների միջեւ առկա հարաբերությունների մակարդակը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, ընդգծել երկու պետությունների միջեւ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ փոխըմբռնումը:

Բանախոսներն անդրադարձել են նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կարեւորությանը, քննարկել հանձնաժողովի կարողությունների կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը ընդգծել է խորհրդարանի հանձնառությունն ապահովելու զսպումների եւ հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ առանձնակի կարեւորելով խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am