Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել Է մարդկանց բազմության վրա

Armenpress 10:07, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ցզիան քաղաքում դանակով զինված տղամարդը փետրվարի 21-ին հարձակվել Է մարդկանց բազմության վրա: WeChat մեսենջերի պաշտոնական օգտահաշվում հրապարակված քաղաքային Հանրային անվտանգության վարչության հաղորդագրության համաձայն՝ միջադեպի հետեւանքով վերքեր Է ստացել 11 մարդ:

Հարձակումը տեղի Է ունեցել վաղ առավոտյան քաղաքի Ցզիչժոու շրջանի Շաոշանսի փողոցում: Հարձակվողին հաջողվել Է բռնել այդ շրջանում հերթապահող ոստիկանության աշխատակիցների եւ միջադեպի ականատեսները դարձած քաղաքացիների ուժերով: 11 տուժածների, որոնց թվում են մի քանի ուսանողներ եւ ոստիկանության կամավոր օգնականներ, տեղափոխել են հիվանդանոց: Նշվում Է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հայտարարության մեջ ասված Է, որ հարձակումը կատարած 33-ամյա տղամարդը հոգեկան խանգարում ունի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am