Ադրբեջանի իշխանություններն արգելել են ընդդիմության հանրահավաքը

Armenpress 18:53, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կողմից փետրվարի 23-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Քաղաքապետարանը մերժումը հիմնավորել է նրանով, որ հունվարի 19-ին «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կազմակերպած նախորդ հանրահավաքի ժամանակ խախտվել է հասարակական կարգը:

Խորհուրդը  Բաքվի քաղաքապետարանին խնդրել էր փետրվարի 23-ին ժամը 15-ին տրամադրել «Մահսուլ» մարզադաշտը  և թույլատրել այնտեղ հանրահավաք անցկացնել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am