1000х90.jpg (78 KB)

Ռուսաստանը պատրաստ Է սպառնալիքի դեպքում հրթիռներն ուղղել ԱՄՆ-ի վրա. Պուտին

Armenpress 17:05, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն իր զենքով նշանառության տակ կպահի ոչ միայն այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, այլեւ, սպառնալիքի դեպքում՝ հենց ԱՄՆ-ը: Փետրվարի 20-ին այս մասին հայտնել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանը նաեւ կնախատեսի հայելային եւ անհամաչափ միջոցներ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, ասել Է նա: «Ռուսաստանը մտադիր չԷ առաջինը նման հրթիռներ տեղակայել Եվրոպայում: Բայց եթե դրանք արտադրվեն եւ մատակարարվեն Եվրոպա աշխարհամասին, իսկ ԱՄՆ-ը նման պլաններ ունի, ապա դա կտրուկ կսրի իրադրությունը միջազգային անվտանգության ոլորտում, լուրջ սպառնալիքներ կստեղծի Ռուսաստանի համար, չԷ որ որոշ դասերի այդ հրթիռների մինչեւ Մոսկվա թռչելու ժամանակը կարող Է կազմել 10 – 12 րոպե: Այդ դեպքում մենք հարկադրված կլինենք նախատեսել հայելային եւ անհամաչափ գործողություններ»,- նշել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am