Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն

Armenpress 16:59, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին կայցելի Երեւան: Առկա տեղեկատվության համաձայն, Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը եւ Լեւան Իզորիան կստորագրեն 2019 թվականին պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության երկկողմ համաձայնագիր, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Համաձայնագրի շրջանակում պլանավորվում Է կազմակերպել բարձր մակարդակի փոխադարձ այցեր, համագործակցել ռազմական կրթության եւ իրավունքի բնագավառում: Ինչպես նշել Է «Գրուզիա Online»-ը, սա Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն Է Հայաստան այդ պաշտոնում նշանակվելուց հետո: Վերջին անգամ Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության երկկողմ համաձայնագիր Է ստորագրվել 2016 թվականին Թբիլիսիում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի եւ Լեւան Իզորիայի միջեւ: Համաձայնագրերը վերաբերել են համագործակցության հիմնական ուղղություններին, ներառյալ փորձի փոխանակումը ռազմական պլանավորման բնագավառում, ռազմական կրթությունը, բժշկությունը, ռազմական ոստիկանությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am