ԵՄ-ի դեսպանները սեւ ցուցակում 8 ռուսաստանցիների են ներառել Կերչի նեղուցի միջադեպի համար

Armenpress 16:19, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) սեւ ցուցակում ներառել Է եւս ութ ռուսաստանցիների՝ Կերչի նեղուցի միջադեպի համար եւ այդ ամբողջ ցուցակի գործողությունը երկարաձգել Է կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրոպայի դիվանագիտական մի աղբյուր:

«Եվրամիության 28 երկրների դեսպանները որոշում են ընդունել այն անձանց նկատմամբ արգելիչ միջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնք պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար: Ցուցակում նաեւ ներառված են ութ ֆիզիկական անձինք, ովքեր պատասխանատու են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի համար»,- հայտարարել Է նա: Նա ճշտել Է, որ այդ որոշումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի խորհրդի կողմից եւ ուժի մեջ կմտնի մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում: Այդ ժամանակ Էլ հայտնի կդառնան ցուցակին ավելացված ութ ռուսաստանցիների ազգանունները, ցուցակ, որի ֆիգուրանտներին արգելված Է մուտքը Եվրամիության տարածք եւ Եվրամիության բանկային համակարգից օգտվելու հնարավորությունը: Ընդամենը ցուցակում այդ ընդարձակումից հետո կլինի 171 մարդ, որոնց թվում կան Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ, 44 իրավական անձ՝ գլխավորապես ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանության մարմիններ եւ զինվորական կազմավորումներ: Այդ ցուցակի գործողությունը երկարաձգվում Է տարեկան երկու անգամ՝ մինչեւ մարտի 15-ը եւ սեպտեմբերի 15-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am