1000х90.jpg (78 KB)

ՀՀ ԳԱԱ նախագահությունն Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել է Սեյրան Մինասյանին

Armenpress 14:18, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: 

Սեյրան Մինասյանը ծնվել է 1963թ-ին՝ Գյումրիում: 1985թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Սեյրան Մինասյանի գիտական հետազոտությունների ոլորտն  ընդգրկում է քիմիական ռեակցիաների կինետիկան և մոդելավորումը, կենսակտիվ մետաղախելատների և հակաօքսիդիչների ռեակցիաները, շրջակա միջավայրի քիմիան: Սեյրան Մինասյանը 55 գիտական  հոդվածի, 65 գիտական զեկուցումների թեզիսի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնահարցերի գիտական խմբի ղեկավարն էր: 2016թ-ից ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում գործող Քիմիայի մասնագիտական 017 խորհրդի անդամ է: Սեյրան Մինասյանը զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am