1000х90.jpg (78 KB)

Թոփ-մոդելները՝ Կառլ Լագերֆելդի լավագույն հագուստներով

Armenpress 13:27, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհի կանայք երկար տարիներ հիացել են Կառլ Լագերֆելդի հավաքածուներով: Sputnik-ի ֆոտոժապավենում ցուցադրված են բոլոր ժամանակների մոդելների լուսանկարները մեծ դիզայների ստեղծած հագուստներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոմանց համար Կառլ Լագերֆելդը սեւ ակնոցով պարոն Էր, որը թաքցնում Է իր տարիքը կամ հոգնածությունը, իսկ մյուսների համար՝ հանճարեղ, անհավատալի տաղանդավոր դիզայներ:

Ամեն դեպքում Լագերֆելդն ամենահայտնի դեմքն Էր նորաձեւության աշխարհում: Նա բացահայտել Է բազմաթիվ հայտնիների տաղանդները, հիմնել անհատական բրենդը եւ վերականգնել Chanel նորաձեւության տունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am