Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կբացվի գարնանը

Armenpress 11:46, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունները կկատարվեն մարտ-ապրիլ ամիսներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական հանրապետության» գրոհայինների կողմից 2015թ. ապրիլին:

«Աշխատանքների ծավալը հսկայական է եղել: Ստիպված վերակառուցել ենք լիովին ավերված միջանցքը: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, հավաքել դրանք և դրել նորի վրա: Դա ամենադժվարն էր»,-ասել է ինժեներ Գաբրիս Թամասյանը:

Ամբողջությամբ վերականգնվել է ճակատային հատվածը, աշխատանքները մոտենում են ավարտին: Տաճարում արդեն տեղադրվել են նոր դռներ, պատուհաններ, նստարաններ:

Եկեղեցու վերականգնումը ֆինանսավորվում է Հալեպի հավատացյալ հայ համայնքի նվիրատվություններով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am