Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվել է «Ուրալ»-ին

Armenpress 21:43, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Պաֆոս քաղաքում ընկերական խաղում մրցել է Եկատերինբուգի «Ուրալ»-ի 1998, 1999 և 2000 թթ. ծնված ֆուտբոլիստներից կազմված թիմի հետ ու պարտվել 0:3 հաշվով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կիպրոսում Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը փետրվարի 22-ին կմրցի նաև Ռուսաստանի Մ-19 հավաքականի հետ:

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով.

1. Հարություն Մելքոնյան, 2. Պերճ Պողիկյան, 3. Վոլոդյա Սամսոնյան, 4. Արման Ղազարյան, 8. Արսեն Եղիազարյան (ա), 9. Արմեն Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան, 7. Էմիլ Պետրոսյան, 15. Գերման Կուրբաշյան, 18. Էրիկ Ազիզյան, 11. Էրիկ Ավետիսյան

Պահեստայիններ. 12. Նարեկ Հովհաննիսյան, 5. Ժան Արթուր Շահնազարյան, 6. Սերգեյ Մկրտչյան, 14. Դիրան Բեբեքյան, 16. Ղազար Դերմենջյան, 17. Արամ Խամոյան. 19. Նարեկ Ալավերդյան, 20. Երջանիկ Ղուբասարյան, 21. Պատվական Ավետիսյան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am