1000х90.jpg (78 KB)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 59 դեպք

Armenpress 21:07, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 14, խարդախության 11, ապօրինի ծառահատման 8, խուլիգանության և սպանության սպառնալիքի 3-ական, մարմնական վնասվածք հասցնելու, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, անզգուշությամբ գույքի վնասման, առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի մաքսանենգության և շրջանառության 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am