«Արցախ»-ը նվազագույն հաշվով հաղթեռլ է «Գագրա»-ին

Armenpress 20:05, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արցախ»-ը երրորդ ընկերական խաղն է անցկացրել տեղական թիմերի դեմ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Սևադա Արզումանյանի թիմը 1:0 հաշվով հաղթել է «Գագրա»-ին:

Միակ գոլը խփել է հարձակվող Վարդան Բակալյանը:

Ավելի վաղ երևանյան ակումբը 0:1 հաշվով զիջել էր «Նորչի Դինամո»-ին և 0:3 հաշվով` «Թելավի»-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am