Ռուբեն Ռուբինյանը եւ Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման հարցեր

Armenpress 18:08, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը` հարաբերություններում թափանցիկության եւ փոխըմբռնման պահպանման հարցում:

Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խորհրդարանական փոխգործակցության առկա ձեւաչափերին եւ նշել երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների արդյունավետ համագործակցության խթանման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարեւորությունը: 

Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր, կարեւորվել է պարբերաբար համատեղ նիստեր անցկացնելը: 

Կողմերը զրուցել են նաեւ ընդհանուր հարթակ հանդիսացող ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am