ԱՄՆ-ը Սիրիայից զորքերը դուրս կբերի Իրաքի տարածքով

Armenpress 17:57, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադը եւ Վաշինգտոնը համաձայնության են հասել, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կիրականացվի Իրաքի տարածքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրաքի վարչապետի խորհրդական, նրա վարչակազմի ղեկավար Աբդուլքարիմ Հաշիմ Մոստաֆան:

«Զորքերը կանցնեն Իրաքի տարածքով: Իհարկե, Իրաքի եւ ԱՄՆ-ի՝ մեր բարեկամի ու դաշնակցի միջեւ կա համաձայնագիր, ըստ որի նրանք Սիրիայից հեռանալու են շուտով եւ անցնելու են իրաքան տարածքով՝ Իրաքի իշխանությունների թույլտվությամբ»,-հայտարարել Է Մոստաֆան մերձավորարեւելյան խորհրդաժողովի կուլիսներում, որը կազմակերպել Է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբը:

Մոստաֆան նաեւ ասել Է, թե Վաշինգտոնը Բաղդադին հավաստիացրել Է, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը պետք Է ավարտվի Արեւելյան Եփրատի շրջանում նրանց գործողության ավարտվելուց հետո, բայց ապրիլի 1-ից ոչ ուշ: «Ապրիլի 1-ից ոչ ուշ, ամեն ինչ պետք Է արվի մինչեւ այդ ժամկետը, սա այն Է, ինչ մեզ ասել Է ԱՄՆ-ը: Հենց որ Արեւելյան Եփրատում եւ Բանգուզում նրանց գործողությունն ավարտվի, նրանք կսկսեն զորքերի դուրսբերումը»,-հավելել Է Իրաքի վարչապետի խորհրդականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am