Յունկերը փետրվարի 20-ին Բրյուսելում Մեյի հետ բանակցություններ կվարի Brexit-ի շուրջ

Armenpress 17:34, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի 20-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ արտապլանային բանակցություններ կվարի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հետ կապված իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին կայացած բրիֆինգում հայտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Նախագահ Յունկերը Բրյուսելում վարչապետ Մեյի հետ կհանդիպի չորեքշաբթի տեղական ժամանակով 18:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին): Սա նոր կետ Է նրա օրակարգում»,-ասել Է Սհինասը:

«Բանակցորդների վերջին հանդիպումից հետո Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն հայտարարել Է, որ ԵՄ-ն մտադիր չԷ վերանայել Brexit-ի վերաբերյալ պայմանագրի համաձայնեցված պայմանները, ներառյալ իռլանդական սահմանի թափանցիկության ապահովման մեխանիզմի գործողության ժամկետի սահմանափակումը»,-նշել Է նա: Սհինասի խոսքով՝ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները վերստին կհանդիպեն մինչեւ շաբաթվա վերջը՝ «ուսումնասիրելու՝ կան արդյոք դիրքորոշումների մերձեցման հնարավորություններ»,-հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am