Պուտինը եւ Նաթանյահուն բանակցություններ կվարեն Կրեմլում

Armenpress 17:22, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ փետրվարի 21-ին քննարկել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Փետրվարի քսանմեկին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Իսրայել Պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, որը Ռուսաստան կժամանի աշխատանքային այցով»,-ասված Է հաղորդագրության մեջ:

«Պլանավորվում Է քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը, ամենից առաջ առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել Մերձավոր Արեւելքի ընթացիկ իրադրության շուրջ, ներառյալ պաղեստինա-իսրայելական կարգավորման խնդիրները եւ Սիրիայի իրադրությունը»,-նշել են մամուլի ծառայությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am