Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին

Armenpress 17:00, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի և Մեղրիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 11-ից 17-ը իրականացրել են անհետ կորած քաղաքացու որոնողականմ աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության  սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ռուս սահմանապահներից մեկը շան օգնությամբ  գտել է կորած քաղաքացու դին:

Նշվում է, որ որոնողական աշխատանքների ընթացքում սահմանապաhի շունը սկզբում գտել է կորած քաղաքացու հեռախոսը, իսկ 1.5 ժամ անց՝ նրա դին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am