Մահացել է մոդելագործ Կառլ Լագերֆելդը

Armenpress 15:54, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 86-րդ տարում Ֆրանսիայում վախճանվել Է նշանավոր մոդելագործ Կառլ Լագերֆելդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն:

«Կուտյուրիեն, լուսանկարիչն ու ոճաբանը տկարացած Էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում»,-ճշտվում Է հրապարակման մեջ:

Կառլ Լագերֆելդը ծնվել Է Համբուրգում բանկային ծառայող Օտտո Լագերֆելդի ունեւոր ընտանիքում: 1952 թվականին նա տեղափոխվել Է Փարիզ: 1974 թվականին հիմնել Է Karl Lagerfeld Impression սեփական շարքը, իսկ ինը տարի անց դարձել Chanel նորաձեւության տան գեղարվեստական տնօրենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am