«Բայեր»-«Կրասնոդար» հանդիպման տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը  

Armenpress 15:25, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետը կսպասարկի Եվրոպայի լիգայի հանդիպումներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Փետրվարի 21-ին Լևերկուզենում կկայանա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի «Բայեր» (Գերմանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան) հանդիպումը:

 Հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am