Արցախի նախագահը մասնակցել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

Armenpress 14:50, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության եւ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարեւորել է հայ ժողովրդի մեծերի հիշատակի հավերժացումը՝ գոհունակությամբ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը դարձել է գրական կյանքի անբաժան մաս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am