Իտալիայում մաֆիայի հետ կապված 50 մարդու են ձերբակալել

Armenpress 13:08, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի անվտանգության ուժերը Վենետոյի մարզում 50 մարդ են ձերբակալել «Կամորա» նեապոլիտանական մաֆիայի հետ կապեր ունենալու կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է Messaggero թերթը:

Գործողությանը մասնակցել են ֆինանսական ոստիկանությունը, ազգային ոստիկանությունը եւ մաֆիայի դեմ պայքարի դատախազության ստորաբաժանումը: Ձերբակալությունները կատարվել են Վենետիկում, Կազալ դի Պրինչիպե քաղաքում, Կազերտայի նահանգում եւ Վենետոյի այլ մասերում: Գործողության շրջանակներում 11 մարդ չմեկնելու մասին ստորագրություն Է տվել: Ձերբակալությունների ընթացքում ոստիկանությունն առգրավել Է 10 մլն եվրո: Գործողությանը մասնակցել Է շուրջ 300 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am